-
12.02.2014|
15:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին և գերագույն առաջնորդ Սայեդ Ալի Համենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
-
12.02.2014|
15:39
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Կիևում հանդիպել է ՈՒկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Նա ՈՒկրաինա է ժամանել երեկ՝ երկրում ստեղծված ճգնաժամի լուծման ուղիներ փնտրելու նպատակով:
-
12.02.2014|
13:55
Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։
-
12.02.2014|
12:09
Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
-
11.02.2014|
21:38
Այս օրերին Հայաստանում է գտնվում ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան։ Հայաստանում տեղի են ունենում երգչուհու կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմի նկարահանումները։ Կինոնկարի պրեմիերան նախատեսված է փետրվարի 24-ին՝ երգչուհու 60-ամյակի օրը։ Ուսպենսկայան ասում է, որ Երևանում արել է իր բեմական կյանքի առաջին քայլերը։ Նկարահանումներն արդեն իրականացվել են Սևանա լճի ափին։
-
11.02.2014|
12:27
Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել,- հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Մարիա Չիկիոյին:
-
11.02.2014|
12:25
Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը. ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պետությունների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, սպասվում են բանակցություններ պաշտոնական Դամասկոսը ներկայացնող Սիրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության հետ:
-
11.02.2014|
12:24
Հազարավոր տներ Թեմզա գետի երկայնքով գտնվում են ջրի մեջ հայտնվելու վտանգի տակ՝ գետի ջուրը շարունակում է բարձրանալ: Բրիտանիայի Բերքշիր, Սուրեյ և Սոմերսեթ կոմսություններում ջրհեղեղի վտանգի մասին խիստ նախազգուշացումներ են արվել:
-
11.02.2014|
12:18
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Թատրոնում այդպես էլ չի ներկայացվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հանդիսատեսը սպասում էր, իսկ դերակատարները դուրս չեն եկել բեմ: Թատրոնի աշխատակազմը ստացել է հունվարի աշխատավարձը և պարզվել է, որ 1974 թ. հետո բոլոր ծնվածներից պահվել է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Որպես համերաշխության նշան՝ նրանց են միացել մյուս աշխատողները:
-
10.02.2014|
16:13
Մարտի 15-ին Հյուսիսային պողոտայում Պատանի պատմագետների ակումբը, «Նոր Միտք» ԵԻՄ-ը կանցկացնեն արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ մոբ ակցիան՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին։